11  02.08.12 - Բարի գալուստ Մանկական երկաթուղի

Վերանորոգումից հետո վերաբացվել է Երևանի Մանկական երկաթուղին

Վերանորոգումից հետո վերաբացվել է Երևանի Մանկական երկաթուղին

PanARMENIAN.Net - Օգոստոսի 2-ին կայացել է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության կողմից վերանորոգված Երևանի մանկական երկաթուղու հանդիսավոր բացումը:

Ինչպես նշեց «ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրենը, ընկերությունն իր վրա է վերցրել Մանկական երկաթուղու ենթակառուցվածքի վերանորոգումը` մանուկների շահերից ելնելով, նույնիսկ անտեսելով, որ այն վաղուց չի հանդիսանում հայկական երկաթուղու մի մասը: «Մանկական երկաթուղու կառուցումը 75 տարի առաջ ցուցադրեց օբյեկտի կարևորությունը քաղաքի համար, և այսօր մենք փորձում ենք նոր կյանք տալ այս այգուն», - ասաց ՀԿԵ տնօրեն Վիկտոր Ռեբեցը:

Վիկտոր Ռեբեցն ընդգծեց, որ ՀԿԵ կողմից իրականացված շարժակազմի և գծերի վերանորոգումը հանդիսանում է այգու վերակառուցման համալիր ծրագրի միայն առաջին մասը: Երկրորդ փուլի շրջանակներում նախատեսվում է ստեղծել Պատանի երկաթուղայինի դպրոց, որտեղ մանուկները կծանոթանան երկաթուղային մասնագիտությունների առանձնահատկություններին, երկաթուղու ընդհանուր գործունեությանը, նշվում է ընկերության մամլո հաղորդագրությունում:

Մանկական երկաթուղու վերանորոգումը հանդիսանում է քաղաքային ենթակառուցվածքի զարգազման խթանման ուղղություններից մեկը, որն ընթանում է 2011 թվականին Ընկերության և Երևանի քաղաքապետարանի միջև ստորագրված սոցիալ-տնտեսական համագործակցության մասին համաձայնագրի շրջանակներում:

Վերակառուցման ծրագրի շրջանակներում ՀԿԵ մասնագետներն իրականացրեցին կայարանների վերանորոգման և արդիականացման աշխատանքները, վերանորոգեցին Մանկական երկաթուղում շահագործվող շոգեքարշն ու ջերմաքարշը, երեք ամառային վագոնները: Նաև իրականացվում է երկաթուղու 1,2 կմ գծերի վերանորոգումը, մոտակա տարածքների բարեկարգումը:

Երևանի մանկական երկաթուղին բացվել է 1937 թվականի հունիսի 9-ին: Երկաթուղում գործում է 2 կայարան (Հայրենիք և Պիոներական), 1 կառամատույց (Ուրախություն) և 45 մետր երկարություն ունեցող մեկ թունել:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---