Ամերիկացի լանդշաֆտային դիզայներ Ջեյմս Քորները կբարեկարգի Լոնդոնի Օլիմպիական զբոսայգին 3 օգոստոսի 2012 - 12:16 AMT PanARMENIAN.Net - Անվանի ամերիկացի լանդշաֆտային դիզայներ Ջեյմս Քորները մտադիր է բարեկարգել Լոնդոնում Օլիմպիական զբոսայգու հարավային մասը, որտեղ նա պլանավորում է ստեղծել «ակտիվ տարածություններ», այդ թվում նաև տեղեր պիկնիկների համար: 22,3 հա տարածքով զբոսայգու նոր դիզայնի գլխավոր տարրը կդառնա 12 մետր լայնությամբ ծառուղին, որի կողքին գտնվելու են բարձր խոտով բաժանված հարթակները: Նա հավելել է, որ այդ «ակտիվ տարածություններում» գտնվելու են տարբեր ատրակցիոններ, լեռնագնացությամբ զբաղվելու համար պատ և հարթակ, ինչպես նաև այստեղ նախատեսվելու են տեղեր պիկնիկների, համերգների և տարբեր միջոցառումների համար: Վերակառուցման շրջանակներում, որը նախատեսվում է ավարտել 2014-ի գարնանը, զբոսայգում ավելանալու է կանաչ տարածությունների քանակը, որոնցով զբաղվելու է հատուկ հրավիրված հոլանդացի դիզայներ Պիտ Ուդոլֆը: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | ՀԱՊԿ․ ՀՀ–ն շարունակում է լինել կառույցի լիիրավ անդամ Այնտեղ նաև ուշադրությունը հրավիրել են ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի այն պարզաբանմանը ԲՀԿ․ Անթույլատրելի է ներքաղաքական հարցերի, խնդիրների լուծումը տեսնել լուսաձայնային նռնակների մեջ Նշվում է, որ դա կբերի նոր փակուղու Տիգրան Ջրբաշյանը` միջազգային DevelopmentAid–ին. «Հիմնական ժողովրդագրական փոփոխությունների մեկնարկը տրված է» Ջրբաշյանն առանձնացրել է նաև զբաղվածության նորարարական ռազմավարության մշակման նախագիծը Evocabank-ը ներգրավել է 4 մլն դոլար responsAbility-ից Վարկային միջոցները կուղղվեն ՄՓՄՁ-ների ֆինանսավորմանը |