«Արմավիայի» լրացուցիչ չվերթով Հայաստան են տեղափոխվել Սիրիայի 50 քաղաքացիներ![]() 3 օգոստոսի 2012 - 13:51 AMT PanARMENIAN.Net - Ազգային ավիափոխադրող «Արմավիա» ընկերությունը, չնայած Երևան-Հալեպ-Երևան չվերթի անեկամտաբերությանը, օգոստոսի 2-ին ժամը 14:01-ին իրականացրել է Երևան- Հալեպ- Երևան լրացուցիչ առաջին չվերթը: Ակդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնել է ընկերության մամլո ծառայությունը: «Արմավիա» ընկերությունը Երևանից Հալեպ չվերթն իրականացրել է առանց ուղևորների՝ պահանջարկի բացակայության պատճառով: Հալեպից Երևան ինքնաթիռն ըստ նախատեսվածի «Զվարթնոց» օդակայան է ժամանել օգոստոսի 2-ին ժամը 18:25 – ին: Ինչպես հայտնել է PanARMENIAN.Net ի թղթակցին ընկերության մամլո ծառայությունը, «Արմավիայի» լրացուցիչ չվերթով Հայաստան են տեղափոխվել Սիրիայի 50 քաղաքացիներ: Երևան-Հալեպ-Երևան չվերթն իրականացվում է 50 տեղանոց SAG-200 օդանավով: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |