«Առավոտ». Լինսի հիմնադրամի միջոցներով կառուցած սահմանային ճանապարհը քանդվում է![]() 4 օգոստոսի 2012 - 10:11 AMT PanARMENIAN.Net - «Առավոտ» օրաթերթը գրում է, որ 2001-2003 թվականներին Լինսի հիմնադրամի միջոցներով կառուցված սահմանագոտին շրջանցող, Ոսկեպար-Կիրանց 11 կմ երկարությամբ ճանապարհը, որ ի վրա թերթի տվյալներով ծախսվել է մոտ 7 միլիոն դոլար, ներկայումս գտնվում անմխիթար վիճակում: Թերթը գրում է, որ այս ճանապարհի շուրջ 20 տեղերում ասֆալտի ծածկույթը քանդվել կամ փոս է ընկել, ճանապարհը դարձել է անբարեկարգ: Պատճառը, ըստ մասնագետների, ասֆալտի հիմքի թույլ լինելն է, մեծ հաշվով՝ ճանապարհաշինարարների անորակ աշխատանքը: Ներկայումս ճանապարհի եզրին քարակույտեր են թափված, որպեսզի դրանով հարթեցվեն միջպետական ճանապարհի քանդված տեղերը: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |