Սերժ Սարգսյանը շնորհավորել է ԱՄՆ նախագահին ծննդյան օրվա առթիվ![]() 4 օգոստոսի 2012 - 10:23 AMT PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի՝ ծննդյան օրվա առթիվ: Ինչպես հայտնում է նախագահի մամլո ծառայությունը, ուղերձում, մասնավորապես, ասված է. «Մեծարգո պարոն Նախագահ, Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա կապակցությամբ: Մաղթում եմ Ձեզ և Ձեր ընտանիքին անսպառ երջանկություն, Ձեր ծրագրերի ու նախաձեռնությունների բարեհաջող իրականացում: Հայաստանում բարձր են գնահատում Ձեր ներդրումը մեր միջպետական հարաբերությունների ամրապնդման գործում: Բազմաբովանդակ համագործակցությունն ու գործընկերային սերտ կապերը մեր երկրների միջև վերջին տարիների ընթացքում աննախադեպ վերելք են արձանագրել: Սա նոր որակ է հաղորդել մեր փոխգործակցությանը և ավելի մերձեցրել մեր բարեկամ ժողովուրդներին: Կասկած չունեմ, որ մեր շարունակական համատեղ ջանքերի շնորհիվ Հայաստան - ԱՄՆ հարաբերություններն ունենալու են գերազանց ապագա: Մեկ անգամ ևս շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա կապակցությամբ և մաղթում ամենայն բարիք»: Partner news Մի շարք ակտիվիստների, այնուամենայնից, հաջողվել է շենք ներխուժել, բայց ոստիկանները նրանց դուրս են բերել Համացանցում առավոտյան տեղեկություններ էին տարածվել, որ զոհված զինվորի ծնողները դին բերում են Երևան՝ Կառավարության դիմաց իրենց բողոքն արտահայտելու նպատակով Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում նախապատրաստվում են նյութեր Արտենիի գյուղապետ Գեղամ Խլղաթյանի խոսքով այս կարկուտը նախորդից շատ ավելի թույլ էր, բայց վնասներ պատճառել է Partner news |