Արման Մխիթարյան. ԱՍԱԼԱ-ի գործողությունները պետք է տեղ գտնեն հայոց պատմության դասագրքերում![]() 6 օգոստոսի 2012 - 14:18 AMT PanARMENIAN.Net - ԱՍԱԼԱ-ի գործողությունները պետք է տեղ գտնեն հայոց պատմության դասագրքերում: Այդ մասին այսօր Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնեց «Նախնյաց հետքերով» հասարակական կազմակերպության նախագահ Արման Մխիթարյանը: Նրա խոսքով` Հայաստանի իշխանությունները նպատակահարմար չեն գտնում պատմության դասագրքերում ներկայացնել այդ իրադարձությունները, քանի որ մի շարք միջազգային կազմակերպություններ ԱՍԱԼԱ-ն համարում են ահաբեկչական կազմակերպություն: «ԱՍԱԼԱ-ն միշտ պատժել է կոնկրետ անձանց, կոնկրետ մեղավորների և երբեք անմեղ զոհերի պատճառ չի դարձել: ԱՍԱԼԱ-ի գործունեությունը պատասխան էր հայ ժողովրդի հանդեպ թուրքական ահաբեկչությանը, դա հակաահաբեկչություն էր»,- նշեց Մխիթարյանը` հավելելով, որ դրա հետ մեկտեղ ԱՍԱԼԱ-ի զոհված անդամները թաղված են Եռաբլուրում, ինչը վկայում է, որ պետությունը, այնուամենայնիվ, կազմակերպության անդամներին համարում է ոչ թե ահաբեկիչ, այլ մարտիկ: Օգոստոսի 7-ը նշվում է որպես ԱՍԱԼԱ-ի զոհերի հիշատակի օր: Այդ օրը` ժամը 17:00-ին, զոհերի հիշատակին հարգանքի տուրք կմատուցվի Եռաբլուրում: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |