Սիրիահայերն ահազանգում են. գնալով Հալեպից դուրս գալն ավելի վտանգավոր է դառնում

Սիրիահայերն ահազանգում են. գնալով Հալեպից դուրս գալն ավելի վտանգավոր է դառնում

PanARMENIAN.Net - Հալեպում բնակվող սիրիահայերը վախենում են տանից դուրս գալ: Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցին ասաց ֆեյսբուքյան «Սիրիահայերի աջակցության և օգնության էջի» հիմնադիր-ղեկավար, գրող-հրապարակախոս Անահիտ Ադամյանը: Նրա խոսքով` էջին վերջերս դիմել է մի սիրիահայ տղամարդ, ով հայտնել է, որ Հալեպում իրավիճակը շատ լարված է:«Ասում է` անընդհատ կրակոցներ են հնչում և ռումբեր պայթում: Ընտանիքով չգիտեն ինչ անել և փակվել են իրենց տան նկուղում: Ասում են` հազիվ են կարողացել տեղյակ պահել մեզ այդ մասին», - ասաց Ադամյանը:

Սիրիահայը նաև տեղեկացրել է, որ լույսերը գնում-գալիս են, հեռախոսն անջատված է, ինտերնետ կապն էլ շատ վատ է աշխատում:

«Չկա ոչ մի կոմունալ ծառայություն, որ աշխատի: Իրենք ուզում են ընտանիքով գալ Հայաստան, բայց չեն կարողանում, քանի որ, իր ասելով` քաղաքից դուրս գալը վտանգավոր է», - հավելեց հրապարակախոսը:

Նշենք, որ այժմ երկրի Հալեպում կառավարական զորքորը շարունակում են Սիրիական ազատ բանակի գրոհայինների դեմ ուղղված լայնազանգված ռազմական օպերացիաները:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---