Սիրիահայերին օգնելու համար առանձնացված բանկային հաշիվ է բացվել

Սիրիահայերին օգնելու համար առանձնացված բանկային հաշիվ է բացվել

PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետության նախագահ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկով Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահությունը որոշել ստեղծել առանձնացված բանկային հաշիվ սիրիահայությանն օժանդակելու համար:

«Հայաստան» հիմնադրամի վերահսկողության ներքո կուտակված գումարներն ամբողջությամբ կփոխանցվեն Սիրիայում հայ համայնքի ազգային իշխանությանը, եւ տեղում ստեղծված համակարգող մարմինը ըստ նպատակահարմարության կբաշխի դրանք` ծագող խնդիրներին առավել արդյունավետ լուծում տալու նպատակով:

Ներկայումս Սիրիայում ստեղծված իրավիճակից ելնելով `տարբեր պետություններում անցկացվում են դրամահավաքներ, որոնց ընթացքում հավաքված գումարները կարող են չծառայել իրենց նպատակին: Նման անցանկալի ընթացքից խուսափելու համար է, որ սիրիահայերին օգնել ցանկացողերին ընձեռվում է հնարավորություն նվիրատվություններ կատարել առանձնացված դրամային եւ արտարժութային հետեւյալ հաշվեհամարներին.

HSBC Bank Armenia 9, V. Sargsyan Str. Yerevan Armenia SWIFT: MIDLAM22

ACC NO 001-002195-102 (USD) ACC NO 001-002195-104 (EUR)

Partner news
 Ուշագրավ
«Կսպասենք մինչև հինգշաբթի»,-ասաց Հայկավանի գյուղապետը
Կրակոցները տեսել և լսել են Տավուշի մարզի Նոյեմբերյանի շրջանի բնակիչները
Վլադիմիր Հակոբյանը երեք տարի առաջ եկավ մայրաքաղաք` իր արվեստը տարածելու, գրքերը տպագրելու և լարախաղացությամբ գումար վաստակելու
Մի շարք ակտիվիստների, այնուամենայնից, հաջողվել է շենք ներխուժել, բայց ոստիկանները նրանց դուրս են բերել
Partner news