«Ժամանակ». «Ազատ դեմոկրատները» վայր դրեցին կուսակցական տոմսերը

«Ժամանակ». «Ազատ դեմոկրատները»  վայր դրեցին կուսակցական տոմսերը

PanARMENIAN.Net - «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ութ անդամներ` Արարատ Զուրաբյանը, Կարեն Սավզյանը, Հրաչ Հակոբյանը, Արմեն Բաղդասարյանը, Վալենտինա Միրզոյանը, Գառնիկ Գեւորգյանը, Կարեն Կարապետյանը եւ Դավիթ Առաքելյանը կուսակցությունից դուրս գալու մասին հայտարարություն են տարածել: Այդ մասին գրում է «Ժամանակ» թերթը:

«Երեկ «Ժամանակին» չհաջողվեց զրուցել կուսակցությունից հեռանալու դիմում ներկայացրածներից եւ ոչ մեկի հետ: Նրանք նշում էին Արարատ Զուրաբյանի ծննդյան օրը: Հատկանշական է, որ կուսակցությունից հեռացողները հենց Արարատ Զուրաբյանի ծննդյան օրն էին ընտրել` կուսակցական տոմսերը վայր դնելու համար` դառնալով այլեւս ոչ «ազատ», ոչ «դեմոկրատ»` այդպիսով մի օրիգինալ նվեր մատուցելով իրենց համախոհ ընկերոջը»,- գրում է թերթը:

Partner news
 Ուշագրավ
«Եթե այս հարցը չեք կարողանում լուծել, ինչպե՞ս պետք է իրականացնեք կառավարության ծրագիրը»,- հարցերց պատգամավորը
Ծնողին հայտնել էին, որ այն հավաստագիրը, որով երեխան կարող էր անվճար բուժվել, այլևս պիտանի չէ
«Խորին վշտակցություն և զորակցություն եմ հայտնում Ձեզ, զոհվածների ընտանիքներին և ԱՄՆ բարեկամ ժողովրդին»,,-ասված է ՀՀ նախագահի ցավակցական հեռագրում
Իտալիայում արտադրված հատուկ ցանցը պաշտպանում է ոչ միայն կարկտահարությունից, այլ նաև ցրտահարությունից
Partner news