Աշխարհի ամենակրոնական երկրները. Հայասատանը երրորդն է

Աշխարհի ամենակրոնական երկրները. Հայասատանը երրորդն է

PanARMENIAN.Net - Gallup International Association սոցիալական հետազոտությունների միջազգային կենտրոնը հրապարակել է «Գլոբալ կրոնականության ինդեքս-2012-ը» , որը ցույց է տալիս, թե որ երկրների քաղաքացիներն են ավելի հավատում կրոնին: Սոցհարցումներն անցկացվել են 57 պետություններում: Սոցհարցումների արդյունքում պարզվել է , որ ամբողջ աշխարհում բնակչության 59 տոկոսը իրեն համարում է հավատացյալ, 23 տոկոսը նշել են, որ մոլի հավատացյալներ չեն և միայն 13 տոկոսն է նշել, որ աթեիստ է:

Այսպիսով, հարցման համաձայն` աշխարհի առավել կրոնական երկրներն են Գանան, Նիգերիան, Հայաստանը, Ֆիջին, Մակեդոնիան, Ռումինիան, Իրաքը, Քենիան, Պերուն և Բրազիլիան:

Զեկույցի համաձայն` Հայաստանում հարցվածների 92 տոկոսը վստահորեն նշել է, որ հավատացյալ է, 4 տոկոսը նշել է, որ հավատացյալ չէ, իսկ 1 տոկոսը` աթեիստ է:

Զեկույցում նշված է նաև ամենաաթեիստական երկրների ցուցակը, որը գլխավորում է Չինաստանը, որին հաջորդում է Ճապոնիան, Չեխիան, Ֆրանսիան, Հարավային Կորեան, Գերմանիան, Նիդերլանդները, Ավստրիան, Իսլանդիան, Ավստրալիան և Իռլանդիան:

Partner news
 Ուշագրավ
Ծնողին հայտնել էին, որ այն հավաստագիրը, որով երեխան կարող էր անվճար բուժվել, այլևս պիտանի չէ
«Խորին վշտակցություն և զորակցություն եմ հայտնում Ձեզ, զոհվածների ընտանիքներին և ԱՄՆ բարեկամ ժողովրդին»,,-ասված է ՀՀ նախագահի ցավակցական հեռագրում
Իտալիայում արտադրված հատուկ ցանցը պաշտպանում է ոչ միայն կարկտահարությունից, այլ նաև ցրտահարությունից
«Կսպասենք մինչև հինգշաբթի»,-ասաց Հայկավանի գյուղապետը
Partner news