Կառավարությունը հետաձգել է «Օսմանյան կայսրությունում պոնտոսահույների ցեղասպանության դատապարտման մասին» նախագծի եզրակացությունը

Կառավարությունը հետաձգել է «Օսմանյան կայսրությունում պոնտոսահույների ցեղասպանության դատապարտման մասին» նախագծի եզրակացությունը

PanARMENIAN.Net - Հայաստանի կառավարությունն օգոստոսի 16-ի նիստում հետաձգել է «Օսմանյան կայսրությունում պոնտոսահույների ցեղասպանության դատապարտման մասին» նախագծին եզրակացություն տալը:

Հայաստանի ԱԳ փոխնախարար Աշոտ Հովակիմյանը հիշեցրել է, որ Հունաստանի խորհրդարանը 1994-ին որոշում է ընդունել մայիսի 19-ը հայտարարել Պոնտոսի հույների ցեղասպանության զոհերի հիշատակի օր, իսկ 1998-ին ընդունված որոշման համաձայն սեպտեմբերի 14-ը ճանաչվել է Փոքր Ասիայի հուների ցեղասպանության զոհերի հիշատակի օր:

«Ընդունված որոշման մեջ խոսվում է միայն պոնտոսահույների ցեղասպանության քննարկման մասին, ինչը կարող է տարաձայնությունների պատճառ դառնալ: Մենք կարծում ենք, որ միայն այս հարցը ճշտելու դեպքում կառավարությունը կարող է տալ իր եզրակացությունը»,- ասել է նա:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---