ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՅՑՈՎ ՄԵԿՆԵԼ Է ԻՏԱԼԻԱ

PanARMENIAN.Net - Իտալիայի նախագահ Կարլո Ազելիո Չամպիի հրավերով ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը պաշտոնական այցով այսօր մեկնել է Իտալիա: Այցի շրջանակներում հանդիպումներ են նախատեսվում Սենատի, Ներկայացուցիչների պալատի նախագահների, նաեւ վարչապետի հետ: Կստորագրվի հուշագիր փոքր եւ միջին ձեռնարկատիրության համագործակցության մասին: Վատիկանում Ռ. Քոչարյանին կհյուրընկալեն Հռոմի պապ Հովհաննես Պողոս 2-րդը եւ կարդինալ Անջելո Սոդանոն: Հունվարի 28-ին հայկական պատվիրակությունը կմեկնի Վենետիկ, որտեղ հանդիպումներ կունենա քաղաքապետի եւ իտալահայ համայնքի ներկայացուցիչների հետ: Պատվիրակությունը Երեւան կվերադառնա հունվարի 30-ի երեկոյան:
 Ուշագրավ
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---