«Հայկական ժամանակ». Վարդան Օսկանյանն իր գործից տեղեկություն չունի![]() 17 օգոստոսի 2012 - 10:17 AMT PanARMENIAN.Net - «Ազգային անվտանգության ծառայությունը արդեն մեկ ամիս է ոչինչ չի ասում նախկին արտգործնախարար, Աժ ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանի գործի մասին: «Շուրջ մեկ ամիս է, որևէ մեկի սույն գործի շրջանակներում ԱԱԾ-ն հարցաքննության չի հրավիրել եւ ընդհանրապես որեւէ գործողություն գործի շրջանակներում, կարծես, չի կատարել»,-գրում է «Հայկական ժամանակը», որի թղթակիցը երեկ Վարդան Օսկանյանին հարցրել է, թե ինչ փուլում է նրա գործը: Օսկանյանը պատասխանել է. -Որ իմանաք, ինձ էլ ասեք: -Տեղյակ չե՞ք, փաստորեն: -Չէ, գիտեք, նորություն չունեմ հիմա, երեւի բոլորը արձակուրդ են, սեպտեմբերին կիմանանք: -Ինչո՞ւ սեպտեմբերին: -Դե, երեւի արձակուրդից գանք, մի բան կլինի, էլի: -Իսկ ձեզ համար տարօրինակ չէ՞, որ ամառային այս շրջանում, երբ, ըստ էության, քաղաքական մեռած սեզոն է, ձեր գործն էլ են այս վիճակում պահում: Միգուցե փորձելու են սեպտեմբերից նորից շոու՞ սարքել: -Տեսնենք, իրոք, չեմ ուզենա ոչ մի բան մեկնաբանել, կտեսնենք: -Իսկ վերջին անգամ ե՞րբ են ձեզ կանչել հարցաքննության: -Եկեք մոռանանք, սեպտեմբերին կխոսենք,երբ ինչ-որ մի բան անեն»: Partner news «Կսպասենք մինչև հինգշաբթի»,-ասաց Հայկավանի գյուղապետը Կրակոցները տեսել և լսել են Տավուշի մարզի Նոյեմբերյանի շրջանի բնակիչները Վլադիմիր Հակոբյանը երեք տարի առաջ եկավ մայրաքաղաք` իր արվեստը տարածելու, գրքերը տպագրելու և լարախաղացությամբ գումար վաստակելու Մի շարք ակտիվիստների, այնուամենայնից, հաջողվել է շենք ներխուժել, բայց ոստիկանները նրանց դուրս են բերել Partner news |