Աշխարհի ամենաառողջ երկրների վարկանիշում Հայաստանը զբաղեցնում է 79-րդ տեղը![]() 18 օգոստոսի 2012 - 13:49 AMT PanARMENIAN.Net - Ամերիկյան Bloomberg ֆինանսատնտեսության տեղեկատվության գործակալությունը ներկայացրել է աշխարհի երկրների վարկանիշն ըստ դրանց բնակիչների առողջական վիճակի (The World’s Healthiest Countries 2012): Վարկանիշը կազմվել է Bloomberg գործակալության վերլուծաբանների կողմից Առողջապահության համաշխարհային կազմակերպության, ՄԱԿ-ի և Համաշխարհային բանկի տվյալների հիամն վրա: Երկրներից յուրաքանչյուրի համար, որի բնակչությունը գերազանցում է մեկ միլիոնը (145 պետություն), մշակվել են երկու համալիր ցուցանիշներ` առողջության ընդհանուր ինդեքս և առողջության համար ռիսկերի ինդեքս: Առաջին ցուցանիշը հաշվի է առել առողջության այնպիսի ցուցանիշներ, ինչպիսիք են ծնվելիս կյանքի տևականությունը, նորածինների մահացությունը, բնակչության մահացությունն ըստ երեք տարիքային խմբերի (մինչև 14 տ, 15-65 տ և ավելի մեծ), ինչպես նաև մինչև 65 տարեկան ապրածների թիվը: Երկրորդ ցուցանիշը հաշվի է առել առողջության համար ռիսկերի տարբեր գործոնները, այդ թվում ծխախոտի և ալկոհոլի օգտագործման մակարդակը, ֆիզիկապես ոչ ակտիվ բնակչության տոկոսը, ավելորդ քաշ ուենցող բնակչության տոկոսը և այլն: Բացի դրանից, հաշվի են առնվել բնապահպանական ցուցանիշներ, բնակիչների շարքում ՁԻԱՀ վարակակիրների թիվը, մայրական մահացության ռիսկը և այլն: Հետազոտության արդյունքներով պարզվել է, որ աշխարհի ամենաառողջ երկիրը Սինգապուրն է, որը հավաքել է 89.45 միավոր, նրանից մի քիչ ետ են մնում Իտալիան, Ավստրալիան, Շվեյցարիան և Ճապոնիան: Առաջատարների տասնյակի մեջ են մտել նաև Իսրայելը, Իսպանիան, Նիդերլանդները, Շվեդիան և Գերմանիան: Ֆրանսիան 13-րդ տեղում է, Մեծ Բրիտանիան` 21, ԱՄՆ-ը` 33, Չինաստանը` 55, Հնդկաստանը` 103: Նախկին ԽՍՀՄ երկրներից ամենաբարձր տեղը զբաղեցրել է Էստոնիան` 57, Վրաստանը` 77, Հայաստանը և Լիտվան` 79, Լատվիան` 81, Ադրբեջանը` 87, Ռուսաստանը` 97: Վարկանիշը եզրափակում են աֆրիկյան երկրները` Մոզամբիկ, Չադ, Կոնգո, Լեսոտո և Սվազիլենդ: Partner news Նախարարը կոչ արեց իշխանության ներկայացուցիչներին, հետևելով ստեղծված ավանդույթին, կիսել այդ տոնը դպրոցականների հետ Ընտանիքի հայրը վարչապետին խոստացել է, որ եթե կառավարության ղեկավարն իրեն օգնի տան հարցում, ապա անպայման կունենա նաև իր 12-րդ զավակին «Եթե այս հարցը չեք կարողանում լուծել, ինչպե՞ս պետք է իրականացնեք կառավարության ծրագիրը»,- հարցերց պատգամավորը Ծնողին հայտնել էին, որ այն հավաստագիրը, որով երեխան կարող էր անվճար բուժվել, այլևս պիտանի չէ Partner news |