ԵԱՀԿ ՀԱՏՈՒԿ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆՆ ՈՒՂԵՎՈՐՎԵԼ Է ՖԻԶՈՒԼԻ ԵՎ ՋԵԲՐԱԻԼ

PanARMENIAN.Net - Այսօր առավոտյան ԵԱՀԿ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտու տարածքներում փաստահավաք առաքելության անդամները մեկնել են Իրանին սահմանակից Ֆիզուլիի եւ Ջեբրաիլի շրջաններ, որոնք գտնվում են Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի վերահսկողության ներքո: Ֆիզուլիի շրջանը մասնակիորեն է վերահսկվում հայկական ուժերի կողմից: Երկու շրջաններն էլ ազատագրվել են ԼՂՀ հայկական զինված խմբավորումների կողմից 1993 թվականի ամռանը եւ աշնանը: Այդ շրջանների նկատմամբ հսկողության սահմանումը հայկական կողմին թույլ կտա ապահովել ԼՂՀ հարավային մասի բնակչության անվտանգությունը, ինչպես նաեւ զգալիորեն կկրճատի ճակատային գիծը: Անվտանգության գոտու տարածքների նկատմամբ հայկական կողմի վերահսկողությունը մինչեւ այժմ ռազմական գործողություններ չվերսկսելու միակ իրական երաշխիքն է: Հիշեցնենք նաեւ, որ հատուկ առաքելության անդամները նախօրեին այցելել են Քարվաճառի (Քելբաջար) շրջան, որտեղ հանդիպել են Ադրբեջանի տարածքից գաղթած բնակիչների մեծամասնության հետ:


 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---