Հայաստանում ստեղծվելու է մարդասիրական օգնությունների տարածաշրջանային կենտրոն![]() 20 օգոստոսի 2012 - 14:46 AMT PanARMENIAN.Net - Այսօր ՀՀ ԱԻ նախարարությունում տեղի է ունեցել հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարել է նախարար Արմեն Երիցյանը։ Նախարարը ներկայացրեց օրերս Մինսկում տեղի է ունեցած ՀԱՊԿ անդամ երկրների արտակարգ իրավիճակները համակարգող խորհրդի նիստում ձեռք բերված պայմանավորվածությունները։ Դրանց համաձայն` Հայաստանում ստեղծվելու է ՀՀ և ՌԴ ԱԻ նախարարությունների համատեղ մարդասիրական օգնությունների կովկասյան տարածաշրջանային կենտրոն։ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ն. Բորդյուժան ասել է, որ այդ կենտրոնը կարևոր նշանակություն կունենա տարածաշրջանի համար։ Ա. Երիցյանի առաջարկությամբ` ՀԱՊԿ անդամ երկրների ճգնաժամային կառավարման կենտրոնները պետք է ամենօրյա կապ պահպանեն և իրականացնեն տեղեկատվության փոխանակում։ ԱԻ նախարարը հանձնարարեց ՃԿԿ-ում հնարավորինս կրճատել ահազանգ-արձագանք ժամանակահատվածը` այն հասցնելով նվազագույնի։ Շուտով բոլոր հրշեջ մասերում և հրշեջ մեքենաների վրա կտեղադրվեն տեսախցիկներ, որոնք կօգնեն գրեթե ամբողջությամբ վերահսկել արտակարգ պատահարներին արձագանքման գործընթացը։ Վերջին չորս ամսվա ընթացքում ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնում ստացվել է 430 հազարից ավելի զանգ։ Համեմատության համար նշենք, որ նույն ժամանակահատվածում «1-02» ծառայությունում ստացվել է մոտ 170 հազար, իսկ շտապօգնության ծառայությունում` շուրջ 200 հազար ահազանգ։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |