Շինարարությունը Դիլիջանում չի վտանգում կանաչ տարածքները, վստահեցնում է քաղաքապետը

Շինարարությունը Դիլիջանում չի վտանգում կանաչ տարածքները, վստահեցնում է քաղաքապետը

PanARMENIAN.Net - Դիլիջանում ձեռնարկված շինարարությունը չի վտանգում կանաչ տարածքները: Ինչպես այսօր Երևանում կայացած մամլո ասուլիսում վստահեցրեց Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը, ծավալված շինարարական աշխատանքները նպատակաուղղված են բարեկարգելու քաղաքն ու խթանելու զբոսաշրջությունը: «Աշխատանքները ոչ մի դեպքում չեն վնասում քաղաքի Ազգային պարկի մասը կազմող անտառներին ու կանաչապատ տարածքներին:

Ընդ որում, շինարարական աշխատանքների շրջանակում ասֆալտապատվել է շուրջ 40կմ երկարությամբ ճանապարհ: 2013-ին Դիլիջանում ծրագրվում է բացել գրադարան, որը կունենա օտար լեզուների, համակարգչային և այլ դասընթացներ: Այդ հարցում գրադարանը կհամագործակցի ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի հետ: 2013-ին ծրագրվում է ավարտել նաև ՀՀ Կենտրոնական բանկի Դիլիջանի մասնաճյուղի կառուցումը»,- հաղորդեց նա:

Արմեն Սանթրոսյանը կարևորեց, որ ձեռնարկված աշխատանքների շնորհիվ նաև Դիլիջանում մեծ քանակությամբ աշխատատեղեր են բացվել և բացվում, ինչի արդյունքում վերջին երեք տարիների ընթացքում քաղաքից հեռացողների թիվը նկատելիորեն նվազել է: Քաղաքապետը շեշտեց, որ շինարարական աշխատանքների իրականացման գործում զգալի ներդրումներ է կատարում մասնավոր հատվածը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---