ՆԱՏՕ-Ն ՇԱՀԱԳՐԳՌՎԱԾ Է ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻ ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՄԲ ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՄԲ

PanARMENIAN.Net - ՆԱՏՕ-ն շահագրգռված է Հարավային Կովկասի կայունությամբ եւ անվտանգությամբ: Այդ մասին նախօրեին Բաքվում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի քաղաքական եւ տնտեսական անվտանգության հարցերով տեղակալ Պատրիկ Հարդուինը: Նա նշել է, որ տարածաշրջանում առկա հակամարտությունների չլուծվածությունը բացասաբար է անդրադառնում կայունության եւ անվտանգության ապահովման հարցերին, որոնք հիմնված են տնտեսական աճի եւ ժողովրդավարության վրա: Միեւնույն ժամանակ, ՆԱՏՕ-ն տվյալ փուլում մտադիր չէ զբաղվել այդ հակամարտություններով, սակայն պատրաստ է աջակցել դրանց արդարացի կարգավորմանն ուղղված բոլոր ջանքերին, նշել է ՆԱՏՕ-ի բարձրաստիճան ներկայացուցիչը:


 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---