«168 ժամ». ՀՀ իշխանությունները փորձում են ՌԴ-ից 2 մլրդ դոլարի վարկ ստանալ

«168 ժամ». ՀՀ իշխանությունները փորձում են ՌԴ-ից  2 մլրդ դոլարի  վարկ ստանալ

PanARMENIAN.Net - Մոտ մեկ ամիս առաջ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը հայտարարեց, որ իր տեղեկություններով` ՀՀ կառավարությունը Ռուսաստանից 1 մլրդ դոլար վարկային միջոցներ ստանալու վերաբերյալ բանակցություններ է վարում ռուսական կողմի հետ: Այն ժամանակ ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանը չհերքեց դա` հայտարարելով, թե կառավարությունը միշտ էլ վարկեր ներգրավելու շուրջ բանակցություններ է վարում: Լավատեղյակ աղբյուրներից «168 ժամ»-ին հայտնի է դարձել, որ իրականում ՀՀ իշխանությունները փորձում են Ռուսաստանից ստանալ ոչ թե 1, այլ մոտ 2 մլրդ դոլարի վարկ, և այդ հարցի շուրջ ներկայումս բանակցություններ են ընթանում: Երեկ Վարդան Արամյանը թերթի թղթակցի հետ զրույցում ոչ հերքել, ոչ հաստատել է այդ տեղեկությունը` կրկին հայտարարելով, թե կառավարությունը բյուջեի պակասուրդը լրացնելու համար մշտապես ուղիներ է փնտրում, և կարևորը ոչ թե վարկերի աղբյուրն է, այլ դրանց ցածր տոկոսադրույքները և մարման երկարաժամկետ հնարավորությունը: «Նշենք, որ մեր տեղեկություններով` իշխանական վերնախավում որոշակի տարաձայնություններ են առաջացել` կապված Ռուսաստանից նման խոշորածավալ վարկային միջոցներ ներգրավելու հետ:

Մասնավորապես, մեր աղբյուրների փոխանցմամբ, դրան դեմ է վարչապետ Տիգրան Սարգսյանը, քանի որ, ըստ նրա, այդպիսով Հայաստանի համար ավելի դժվար կլինի հրաժարվել Եվրասիական միությանն անդամակցության պարտադրանքից: Նույն աղբյուրների փոխանցմամբ, նախագահ Սերժ Սարգսյանը կողմ է ռուսական վարկին` հաշվի առնելով, որ առաջիկա նախագահական ընտրություններից առաջ այդ միջոցների ծախսը կարող է որոշակի դրական ազդեցություն ունենալ` հասարակության վերաբերմունքի առումով»,- գրում է թերթը:

Partner news
 Ուշագրավ
Նախարարը կոչ արեց իշխանության ներկայացուցիչներին, հետևելով ստեղծված ավանդույթին, կիսել այդ տոնը դպրոցականների հետ
Ընտանիքի հայրը վարչապետին խոստացել է, որ եթե կառավարության ղեկավարն իրեն օգնի տան հարցում, ապա անպայման կունենա նաև իր 12-րդ զավակին
«Եթե այս հարցը չեք կարողանում լուծել, ինչպե՞ս պետք է իրականացնեք կառավարության ծրագիրը»,- հարցերց պատգամավորը
Ծնողին հայտնել էին, որ այն հավաստագիրը, որով երեխան կարող էր անվճար բուժվել, այլևս պիտանի չէ
Partner news