Կառավարությունը հաստատել է թվային հեռուստառադիոհեռարձակման համակարգի ներմուծման պահանջները![]() 23 օգոստոսի 2012 - 13:30 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի կառավարությունն օգոստոսի 23-ի նիստում որոշում է ընդունել Հանրապետությունում վերգետնյա թվային հեռուստառադիոհեռարձակման համակարգի ներդրման ծառայությունների մատուցման բնութագրին ներկայացվող պահանջները հաստատելու մասին: Ինչպես հաղորդել է Հայաստանի տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ Անդրանիկ Ալեքսանյանը, մինչև 2015-ի հունվարի 1-ը պետք է ավարտվեն թվային համակարգի ներմուծման աշխատանքները գործող անալոգային համակարգի փոխարեն: Այդ նպատակով ստեղծվել է փորձագիտական հանձնաժողով, որը քննարկել է հարցը 10 ընկերությունների հետ, որոնք հայտ են ներկայացրել մրցույթին մասնակցելու համար: Դրա հետ կապված վարչապետը նշել է, որ մասնագետները մշակել են թվայնացում անցկացնելու համար տեխնիկական պահանջները, որոնք այսօր հաստատում է Հայաստանի կառավարությունը, որից հետո անցկացվելու է մրցույթ կապալառու ընկերության ընտրության համար, որն էլ իր վրա է վերցնելու թվայնացման աշխատանքը: «Մենք պարտավորություններ ունենք ԵՄ դիմաց, որ Հայաստանը մինչև 2015-ի հունվարի 1-ը կկատարի հեռուստառադիոհեռարձակման թվայնացում»,- ասել է Տիգրան Սարգսյանը: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |