Եվրախմբի ղեկավարն աջակցել է նոր օգնություն ստանալու Հունաստանի հույսերին23 օգոստոսի 2012 - 15:49 AMT PanARMENIAN.Net - Եվրախմբի նախագահ Ժան Կլոդ Յունկերը սատարել է հունական կառավարության հույսերին երկարացնել ծախսերի կտրուկ կրճատման համար հատկացված ժամկետը, բայց նախազգուշացրել, որ դա սնանկությունից խուսափելու Հունաստանի վերջին շանսն է: 5 տարի շարունակ ռեցեսիայով համակված Հունաստանը հույս ունի ստանալ ևս երկու տարի` 130 մլրդ եվրոյի չափով բյուջետային նպատակներին հասնելու համար: Հունաստանի վարչապետ Անտոնիս Սամարասի «ավելի շատ տարածություն տալու» խնդրանքը բացասաբար է ընդունվել Նիդերլանդների և Գերմանիայի կողմից: Յունկերը հաղորդել է, որ հետաձգման մասին որոշումը կախված կլինի ԵՄ-ից և ԱՄՀ-ից, որոնք կգնահատեն պարտականությունների կատարման առաջընթացը: Յունկերը խոստովանել է, որ Հունաստանը ենթարկվել է «անվստահության ճգնաժամի», բայց կրկնել, որ դեմ է եվրագոտուց երկրի դուրս գալուն, քանի որ դա չի օգնի Հունաստանին, բայց կարող է «խոշոր ռիսկեր բերել եվրագոտու տնտեսությանը»: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ |