ԱՊՀ և Մերձբալթիկայի երիտասարդությունը Ծաղկաձորում քննարկում է եվրասիական ինտեգրացման հարցերը

ԱՊՀ և Մերձբալթիկայի երիտասարդությունը Ծաղկաձորում քննարկում է եվրասիական ինտեգրացման հարցերը

PanARMENIAN.Net - Ծաղկաձոր քաղաքում բացվել է «Երիտասարդ Եվրասիա» առաջին եվրասիական երիտասարդական համաժողովը, որին մասնակցում են պատվիրակություններ ԱՊՀ և Մերձբալթիայի 14 երկրներից, ինչպես նաև չճանաչված հանրապետություններից` Մերձդնեստրից և Գագալուզիայից:

Համաժողովի բացմանը մասնակիցներին ողջունել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, ով նշել է, որ համաժողովը հնարավորություն կտա երիտասարդությանը ծանոթանալ, կապեր հաստատել և արդյունավետ աշխատել: «Մեր ապագան մեր երիտասարդությունն է»,- ընդգծել է նա:

Համաժողովի մասնակիցներին ընթերցվել է ՌԴ խորհրդարանի խոսնակ Սերգեյ Նարիշկինի ուղերձը, որում նա հույս է հայտնել, որ «Երիտասարդ Եվրասիա» համաժողովը արդյունավետ բանավիճային հարթակ կդառնա ԱՊՀ և Մերթբալթիկայի երկրների երիտասարդների համար:

Ինչպես հաղորդել է «Բարգավաճ Հայաստանի» երիտասարդական թևի ղեկավար Վահե Էնֆիաջյանը, համաժողովն ընթանում է ՌԻԱ Նովոստիի, Եվրասիական համագործակցության զարգացման հիմնադրամի աջակցությամբ Գագիկ Ծառուկյանի հովանու ներքո:

Partner news
 Ուշագրավ
Ծնողին հայտնել էին, որ այն հավաստագիրը, որով երեխան կարող էր անվճար բուժվել, այլևս պիտանի չէ
«Խորին վշտակցություն և զորակցություն եմ հայտնում Ձեզ, զոհվածների ընտանիքներին և ԱՄՆ բարեկամ ժողովրդին»,,-ասված է ՀՀ նախագահի ցավակցական հեռագրում
Իտալիայում արտադրված հատուկ ցանցը պաշտպանում է ոչ միայն կարկտահարությունից, այլ նաև ցրտահարությունից
«Կսպասենք մինչև հինգշաբթի»,-ասաց Հայկավանի գյուղապետը
Partner news