Նորվեգական փոստում կորցրել են Ռեմբրանդտի փորագրությունը24 օգոստոսի 2012 - 11:51 AMT PanARMENIAN.Net - Նորվեգիայի Սոլի Բրյուգ պատկերասրահը փոստում կորցրել է Ռեմբրանդտ վան Ռեյնի փորագրությունը: Ինչպես հաղորդում է Reuters-ի թղթակիցն Օսլոյում, պատկերասրահը փորձել է գումար խնայել առաքիչի և ապահովագրության վրա: Այդ մասին հինգշաբթի օրը հայտնել է Օսլոյից 80կմ հարավ` Գրիաքեր քաղաքում գտնվող պատկերասրահի տնօրենը: Պատկերասրահը Ռեմբրանդտի շուրջ 1658թ. կատարված «Լիվեն Ուիլեմշ վան Կոպենոլ գեղագրի դիմանկարը» ձեռք էր բերել բրիտանացի դիլերից և արդյունքում կորցրել այն նորվեգյան փոստային համակարգում: «Առաքիչ կամ հատուկ ապահովագրություն օգտագործելը չափազանց թանկ արժե, ուստի մենք մինչ օրս սովորական փոստից էինք օգտվում,- ասել է պատկերասրահի տնօրեն Ուլե Դայան: -Այն մոտ 40-50 հազ. կրոն ($6 900 - $8 600) արժե, իսկ փոստային ծառայությունը մեզ 500 – 1 000 կրոն հատուցում է առաջարկում»: Դայան ասել է, որ իր պատկերասրահը, որը ցուցադրում է Դյուրերի, Ռեմբրանդտի, Գոյայի, Մունկի և Դալիի աշխատանքներ, տեղեկություն ստացավ ծանրոցի առաքման մասին, բայց երբ աշխատակիցը մեկնեց այն վերցնելու, ծանրոցն այլևս չկար: Դայան հրաժարվեց նշել վաճառողի անունը` ելնելով գաղտնիության սկզբունքներից: «Մենք ափսոսում ենք կատարվածի համար, մենք խորհուրդ էինք տվել պատկերասրահին փոստի ավելի ապահով տարբերակ օգտագործել նման արժեքավոր իրերի տեղափոխման պարագայում` գումարած համապատասխան ապահովագրությունը»,- ասել է փոստային ծառայության մամլո պատասխանատու Հիլդ Էբելթուֆթ-Սկագրյուդը: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ Պետդեպը ողջունել է ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումն անցկացնելու` Ղազախստանի առաջարկը «Մենք բազմիցս հայտարարել ենք, որ ոգևորված ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև մինչ օրս ձեռք բերված առաջընթացից»,–ասել են Պետդեպից Սուրեն Պետրոսյան. ՔՊ-ից որոշ կոնտակտներ իրենց նախաձեռնությամբ մեզ հետ եղել են Նա նշել է, որ որ ՔՊ-ի որոշումներ կայացնելու վրա ազդեցություն ունեցողներից 4-5 հոգի են կոնտակտի դուրս եկածները Հունիսի 1–ից Վրաստան մտնող յուրաքանչյուր զբոսաշրջիկ պետք է բժշկական ապահովագրություն ունենա Կարգազանցների համար նախատեսվում է տուգանք Ըստ ԻՔՄ հաշվարկի՝ մայիսի 9–ի հանրահավաքին մոտ 32,000 մարդ է մասնակցել Հաշվարկն արվել է աերոնկարահանման միջոցով |