«Հայկական ժամանակ». ՀԱԿ ակտիվիստների վճիռը բեկանելու համար մի շարք նոր փաստարկներ կան

«Հայկական ժամանակ». ՀԱԿ ակտիվիստների վճիռը բեկանելու համար մի շարք նոր փաստարկներ կան

PanARMENIAN.Net - Հայ ազգային կոնգրեսի երիտասարդ ակտիվիստներին ազատազրկման դատապարտած Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճիռը բեկանելու համար պաշտպանական կողմը մի շարք փաստարկներ ունի: Այս մասին գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը:

Փաստաբան Վահե Գրիգորյսնը երեկ «Հայկական ժամանակի» թղթակցի հետ զրույցում ասել է, որ ամենակարևոր փաստարկներից մեկն այն է, որ դատավորը խորհրդակցական սենյակ մտնելուց առաջ ակտիվիստ, ամբաստանյալ Սարգիս Գևորգյանին, նախ, արգելել էր ավարտել իր պաշտպանական ճառը, ապա արգելել էր նաև վերջին խոսք ասել: «Դա քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի 3-րդ մասի 7-րդ կետի համաձայն` ամեն դեպքում դատավճիռը բեկանելու հիմք է: Այսինքն, եթե մեր բերած մյուս փաստարկները հաշվի չառնվեն, միայն վերոնշյալ փաստը դատավճիռը բեկանելու հիմք է»,- թերթի թղթակցին ասել է փաստաբանը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---