ԱՄՆ ԳՏՆՈՒՄ է, ՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԸ ՊԵՏՔ Է ԱԿՏԻՎԱՑՆԵՆ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՋԱՆՔԵՐԸ

PanARMENIAN.Net - ԱՄՆ գտնում է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդները պետք է ակտիվացնեն ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերը: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռինո Հարնիշը: Նրա կարծիքով` ԵԱՀԿ առաքելության այցը Հարավային Կովկասի տարածաշրջան վկայում է կազմակերպության ջանքերի եւ շահագրգռվածության մասին` հակամարտության արդարացի եւ երկարաժամկետ կարգավորման շուրջ: Ռինո Հարնիշը ելույթ է ունեցել հօգուտ հակամարտության խաղաղ կարգավորման` նշելով ԱՄՆ-ի մեծ դերը հիմնախնդրի լուծման գործում, որը կհանգեցնի տարածաշրջանում կայունության եւ խաղաղության հաստատմանը: Միեւնույն ժամանակ, դեսպանն ընդգծել է, որ հիմնախնդրի լուծումը կախված չէ միայն ԱՄՆ-ից կամ մեկ այլ երկրից:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---