Վառվառա Մարգարյան. Ռուսաստանում հայերի առջև ծառացած գլխավոր խնդիրն ուծացումն է![]() 29 օգոստոսի 2012 - 16:29 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանում բանկվող հայերի հայերի առջև ծառացած գլխավոր խնդիրն ուծացումն է: Այս մասին Երևանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Կրասնոդարի երկրամասի «Ռուս-հայկական համագործակցություն» հասարակական կազմակերպության նախագահ, ՌԴ կառավարությանը կից «Ֆինանսական ակադեմիայի» Տեսական տնտեսագիտության ամբիոնի դոցենտ, Ռոստովի «Աշխարհաքաղաքական հիմնախնդիրների ակադեմիայի» իսկական անդամ Վառվառա Մարգարյանը: Ընդ որում, նա նշում է, որ ուծացումը տեղի է ունենում ոչ թե իշխանությունների գործողությունների արդյունքում, որոնք չեն արգելում մայրենի լեզվի ուսուցումը, այլ հայերի, որոնք չեն ցանկանում սովորել սեփական լեզուն: «Բազմաթիվ խնդիրներ հենց մեր մեջ են»,-նկատել է Մարգարյանը: Մարգարյանի խոսքով, այժմ Կրասնոդարի երկրամասում բնակվում է 250 հազար հայ.ըստ ոչ պաշտոնական տվյալների նրանց քանակությունը 4 անգամ ավելի է, սակայն ամեն դեպքում նրանք ռուսներից հետո թվաքանակով երկրորդն են: Ինչ վերաբերում է Ռուսաստանում առկա ազգամիջյան հակամարտություններին, ապան Մարգարյանը կարծում է, որ դրանք հրահրում և ֆինանսավորում են արտաքին ուժերը, որոնք փորձում են հասնել Ռուսաստանի թուլացմանը: Նա նաև Կրասնոդարի երկրամասի նահանգապետ Ալեքսանդր Տկաչովի սկանդալային հայտարարությունն անվանել է սխալ ձևակերպված: Partner news Մի շարք ակտիվիստների, այնուամենայնից, հաջողվել է շենք ներխուժել, բայց ոստիկանները նրանց դուրս են բերել Համացանցում առավոտյան տեղեկություններ էին տարածվել, որ զոհված զինվորի ծնողները դին բերում են Երևան՝ Կառավարության դիմաց իրենց բողոքն արտահայտելու նպատակով Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում նախապատրաստվում են նյութեր Արտենիի գյուղապետ Գեղամ Խլղաթյանի խոսքով այս կարկուտը նախորդից շատ ավելի թույլ էր, բայց վնասներ պատճառել է Partner news |