ՀՀ ոստիկանությունը չի մեկնաբանում Ախթալայի քաղաքապետ Հայկազ Խաչիկյանի վրա կրակելու մասին տեղեկատվությունը![]() 30 օգոստոսի 2012 - 21:23 AMT PanARMENIAN.Net - Ոստիկանության մամլո ծառայության ղեկավար Աշոտ Ահարոնյանը չի մեկնաբանել Ախթալայի գործող քաղաքապետ Հայկազ Խաչիկյանի վրա կրակելու մասին տեղեկատվությունը: «Այժմ այնտեղ աշխատում են ոստիկանները, պարզվում են մանրամասները: Տեղեկատվությունը լրացուցիչ կհաղորդվի»,-հայտարարել է նա PanARMENIAN.Net ի թղթակցին: Ինչ վերաբերում է որոշ ԶԼՄ-ների հաղորդագրություններին այն մասին, որ Խաչիկյանի վրա կրակել է Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի անվտանգության ծառայության պետ Արսեն Չիտչյանը, ապա Ահարոնյանը պատասխանել է. «Կայքերը կարող են տալ նմանօրինակ տեղեկատվություն, սակայն մենք կստուգենք, հետո նոր միայն կհրապարակենք»: Հարկ է նշել, որ Ախթալայի լեռնահարստացման կոմբինատը պատկանում է մանկապղծության համար դատապարտված Սերոբ Տեր-Պողոսյանին, իսկ Հայկազ Խաչիկյանը Սոցապ պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի եղբայրն է, ում դեմ գործ է հարուցվել` թոշակների յուրացման և պաշտոնական լիազորությունները չարաշահելու համար: Partner news Օրինագծին կողմ քվեարկեց 41 պատգամավոր, 66` դեմ և 1 ձեռնպահ
Բաքուն պետք է բանակցություններ սկսի ԼՂՀ հետ իր կողմից սանձազերծված ագրեսիայի հետևանքների վերացման շուրջ` ներառյալ առկա ստատուս քվոն, ասել է նա Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման հեռանկարները Ազատության հրապարակում մեկնարկած հանրահավաքին ելույթ են ունենում Նախախորհրդարանի անդամները Partner news |