Հունգարացի. Սա մեր պատմության մեջ ամենամեծ ամոթն է

Հունգարացի. Սա մեր պատմության մեջ ամենամեծ ամոթն է

PanARMENIAN.Net - «Հայցում ենք հայ ժողովրդի ներողամտությունը: Հունգարացի դյուցազունների միաբանություն»: Ռամիլ Սաֆարովի ազատման հետ կապված վերջին դեպքերից հետո PanARMENIAN.Net ում հունգարացիների կողմից նման մեկնաբանություններ կարելի է հաճախ հանդիպել: Առանձնացրել ենք դրանցից ամենահիշվողները.

«Հարգելի հայե՛ր, սա մեր պատմության մեջ ամենամեծ ամոթն է: Մենք շատ ցավում ենք: Դուք մեր խելագար վարչապետի հետ մի խնդիր ունեք, իսկ մենք ամեն օր հազարավորներն ենք ունենում: Նա քանդում է մեր երկիրը: Խնդրում ենք, մի ընդվզեք` բռնեք իրեն: Հունգարացիներ», - ասվում է դրանցից մեկում:

«Ամոթ Վիկտոր Օրբանին (Հունգարիայի վարչապետ – խմբ.): Հունգարացիների 90%-ը հայերի կողքին է», - եզրափակում է հունգարացիների թողած վերջին մեկնաբանությունը:

Գուրգեն Մարգարյան

2004 թ. փետրվարի 19-ին ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը գիշերը կացնահարում է Գուրգենի Մարգարյանին, երբ նա քնած էր: Երկուսն էլ մասնակցում էին Բուդապեշտում ՆԱՏՕ-ի ,Գործընկերություն հանուն խաղաղությանե ծրագրի շրջանակներում կազմակերպված անգլերենի դասընթացներին: Սաֆարովն առաջին հարցաքննության ժամանակ իր արարքի պատճառներն այսպես է բացատրել. «Ես ափսոսում եմ, որ ոչ մի հայ մինչ այժմ չեմ սպանել...Բանակն ինձ գործուղեց այս դասընթացներին, եւ այստեղ ես իմացա, որ մեզ հետ դասընթացներում նաեւ երկու հայ կա: Ասեմ, որ իմ մեջ ատելություն ծագեց հայերի հանդեպ: Սկզբում բարեւում էինք, այսինքն` նրանք էին բարեւում, սակայն ես չէի պատասխանում: Սպանության պատճառն այն է, որ նրանք անցան մեր մոտով եւ ժպտացին մեր երեսին: Այդ պահին ես որոշեցի սպանել նրանց, այսինքն լուսադեմին կտրել նրանց գլուխները»:

2006թ. ապրիլի 13-ին Բուդապեշտի առաջին ատյանի դատարանը դատապարտում է Սաֆարովին ցմահ բանտարկության առանց ներման իրավունքի 30 տարվա ընթացքում: 2007թ. փետրվարին Վճռաբեկ դատարանը դատավճիռն ուժի մեջ է թողնում:

Partner news
 Ուշագրավ
Երևանի Խանջյան, Ալեք Մանուկյան, Տիգրան Մեծ փողոցներում այսօր դարձյալ խցանումներ են, որ արդեն մի քանի ժամ են տևում
2006 թվականի հունիսի 15-ին ընդունվել են «ՀՀ դրոշի մասին» և «ՀՀ զինանշանի մասին» օրենքները
«Ծայրամասերից մարդիկ հասնում են կենտրոնո ու մնում շվարած, այդպես չի լինում»,-ասաց քանդակագործ
Partner news