Ֆրանկֆուրտի, Բեռլինի և Մյունխենի օդանավակայաններում չեղյալ են համարվել ավելի քան 230 չվերթեր

Ֆրանկֆուրտի, Բեռլինի և Մյունխենի օդանավակայաններում չեղյալ են համարվել ավելի քան 230 չվերթեր

PanARMENIAN.Net - Գերմանական խոշորագույն Lufthansa ավիաընկերության աշխատակիցների գործադուլը երեքշաբթի օրը պատճառ է դարձել Ֆրանկֆուրտի, Բեռլինի և Մյունխենի օդանավակայաններում ավելի քան 230 չվերթերի դադարելուն, հաղորդում է «Ինտերֆաքսը»` հղելով ավիաընկերության ուեբ-կայքը:

Ըստ հաղորդագրության, Ֆրանկֆուրտի և Բեռլինի օդանավակայաններում գործադուլն արդեն ավարտվել է, սակայն Մյունխենում այն շարունակվելու է մինչև կեսգիշեր:

Նախորդ գործադուլը տեղի է ունեցել օգոստոսի 31-ին, որը ընկերությանն արժեցել է մի քանի մլն եվրո: Չեղյալ էին համարվել ավելի քան 200 չվերթեր, ավելի քան 25 հազար ուղևորներ ստիպված էին մնալ օդանավակայաններում:

 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---