Ադրբեջանի ԱԳՆ–ն՝ ՌԴ դեսպանին․ Ռուս խաղաղապահների տեղակայման ժամկետն ավարտվում է 2025–ին

Ադրբեջանի ԱԳՆ–ն՝ ՌԴ դեսպանին․ Ռուս խաղաղապահների տեղակայման ժամկետն ավարտվում է 2025–ին

PanARMENIAN.Net - Ադրբեջանի արտաքին գերատեսչության խոսնակ Այխան Հաջիզադեն, անդրադառնալով Ադրբեջանում ՌԴ դեսպան Միխայիլ Եվդոկիմովի՝ «Իզվեստիային» տված հարցազրույցում ռուս խաղաղապահների տեղակայման ժամկետի վերաբերյալ մեկնաբանությանը, ասել է, որ ՌԴ խաղաղապահ զորակազմի տեղակայման ժամկետն ավարտվում է 2025–ին։

Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդոկիմովը, անդրադառնալով Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուս խաղաղապահների հետագա ճակատագրին, ասել է, որ Մոսկվան ու Բաքուն համաձայնեցնում են խաղաղապահ զորակազմի վերաբերյալ բանակցային գործընթացի հաջորդ փուլի ժամկետները։

«Ինչպես հայտնի է, ըստ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության Ադրբեջանում ՌԴ խաղաղապահ զորակազմի տեղակայման ժամկետն ավարտվում է 2025 թվականին»,–ասել է նա, հայտնում է Haqqin.az-ը։

Նա հավելել է, թե 2023–ին Ադրբեջանի անցկացրած «հակաահաբեկչական գործողություններից հետո կանոնավոր հանդիպումների և խաղաղապահների առօրյա գործունեության քննարկումների անհրաժեշտություն է առաջացել»։

Նա նաև ասել է, թե հայկական կողմի «ականապատման, ինչպես նաև չպայթած զինամթերքի խնդիրը հաշվի առնելով, այդ սպառնալիքները վերացնելու ուղղությամբ համատեղ ջանքերի վերաբերյալ խորհրդատվության կարիք կա»։

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 40 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտել 2024–ի հունվարի 1–ից։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---