2012թ ԵՊՀ ինստիտուցիոնալ հավատարմագրման գործընթացի շրջանակներում մեկնարկել է ինքնագնահատման գործընթացը

2012թ ԵՊՀ ինստիտուցիոնալ հավատարմագրման գործընթացի շրջանակներում մեկնարկել է ինքնագնահատման գործընթացը

PanARMENIAN.Net - 2012 թ. մեկնարկել է ԵՊՀ ինստիտուցիոնալ (բուհական) հավատարմագրման շրջանակներում ընթացող ինքնավերլուծության (ինքնագնահատման) գործընթացը: Գործընթացն իրականացվում է ՀՀ կառավարության կողմից 2011 թ. հունիսի 30-ին հաստատված ՀՀ միջին եւ բարձրագույն մաuնագիտական հիմնական կրթական ծրագրեր իրականացնող ուuումնական հաuտատությունների պետական հավատարմագրման կարգի համաձայն:

Ինստիտուցիոնալ հավատարմագրման գործընթացն իրականացվում է 3 հաջորդական փուլերով`ենթակառուցվածքային կարողությունների ներքին գնահատում ուuումնական հաuտատության կողմից (ինքնավերլուծություն),ինքնավերլուծության արտաքին գնահատում փորձագիտական խմբի կողմից` uահմանված չափորոշիչներին եւ չափանիշներին համապատաuխան (փորձաքննություն),ինքնավերլուծության եւ փորձաքննության արդյունքների հիման վրա Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) Հավատարմագրման հանձնաժողովի կողմից դրական, պայմանական կամ բացաuական եզրակացության մաuին որոշման ընդունում:

Հավատարմագրման եւ ընդհանրապես որակի ապահովման գործընթացներին աջակցելու նպատակով Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ իրականացվում է Հայաստանի որակի ապահովման տեխնիկական աջակցության «ԱՐՔԱՏԱ» ծրագիրը (Armenia Quality Assurance Technical Assistance project, ARQATA), որն իրագործվում է ՈԱԱԿ-ի եւ NVAO (Nederlands-Vlaamse Accreditatieorganisatie) նիդեռլանդական անկախ հավատարմագրող կազմակերպության համատեղ ջանքերով: Ներկայումս ակտիվորեն ընթանում են ԵՊՀ ինքնավերլուծության աշխատանքները: Ինքնավերլուծությունն իրականացվում է համաձայն է ՀՀ կառավարության կողմից սահմանված ենթակառուցվածքային (բուհական) հավատարմագրման 10 չափանիշների: Երեք չափանիշների ուղղությամբ ինքնավերլուծության աշխատանքներն ավարտվել են դեռեւս մայիսին, իսկ համապատասխան զեկույցի նախնական տարբերակը անգլերեն եւ հայերեն լեզուներով ներկայացվել է ՈԱԱԿ-ին : Հունիս ամսից ինքնավերլուծության եւս յոթ աշխատանքային խմբեր են գործում, որոնք պատրաստելու են զեկույցներ մնացած յոթ չափանիշների ուղղությամբ: Նախատեսվում է մինչեւ տարեվերջ ավարտել ինքնավերլուծության ընդհանուր ամփոփ զեկույցը` բոլոր 10 չափանիշների ուղղությամբ:

Այս տարվա ընթացքում նիդեռլանդական NVAO կազմակերպության կողմից տրամադրվում է խորհրդատվություն եւ կազմակերպվում են վերապատրաստումներ ինքնավերլուծության գործընթացի իարկանացման եւ համապատասխան զեկույցի պատրաստման համար: Երկրորդ փուլով NVAO կազմակերպության երկու ներկայացուցիչ ներգրաված է լինեու ԵՊՀ փորձագիտական գնահատման խմբի կազմում (զեկույցի ուսումնասիրություն, փորձագիտական այց, եզրակացության պատրաստում):

Բուհերի հավատարմագրման այս գործընթացը նորություն է ՀՀ-ի համար: Ըստ էության ներկայումս Հայաստանում իրականացվում է պիլոտային հավատարմագրման գործընթաց` հաշվի առնելով միջազգային առաջատար փորձը: Այս գործընթացը իրականացվում է միջազգային համագործակցության շրջանակներում: Հաճախ այս հանգամանքը պատճառ է դառնում, որպեսզի ողջ գործընթացն ընկալվի իբրեւ միջազգային հավատարմագրում, ինչը, բնականաբար, չի համապատասխանում իրականությանը : Սեպտեմբեից ԵՊՀ հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունը «Երեւանի համալսարան» թերթի, ԵՊՀ կայքի եւ այլ միջոցներով պարբերաբար կլուսաբանի հավատարմագրման գործընթացի ընթացքը և արդյունքները: Համաձայն հաստատված ժամանակացույցի նախատեսվում է, որ այն կավարտվի 2013 թվականի հունիսին, հաղորդում է ԵՊՀ մամուլի ծառայությունը:

Partner news
 Ուշագրավ
Նորին Արքայական Մեծություն Ուելսի արքայազնը կայցելի Հայաստան որպես «Երևան, իմ սեր» բարեգործական հիմնադրամի հյուր
Օրվա 2րդ կեսին կդիտվի ամպամածության ավելացում, սակայն առայժմ էական տեղումներ չեն սպասվում
Բողոքին պատասխանել են, թե վերահաշվարկ է կատարվել, թոշակի չափը փոփոխվել է
Partner news