2011/12 ֆինանսական տարում Երևանի կոնյակի գործարանի մաքուր շահույթը կազմել է 5,01 մլրդ դրամ 7 սեպտեմբերի 2012 - 14:01 AMT PanARMENIAN.Net - 2011/2012 ֆինանսական տարում Երևանի կոնյակի գործարանի (ԵԿԳ) մաքուր շահույթը կազմել է 5,01 մլրդ դրամ նախորդ տարվա 2.4 մլրդ դրամ ցուցանիշի համեմատ: Այդ մասին սեպտեմբերի 7-ին ամփոփիչ ասուլիսում հաղորդել է Երևանի կոնյակի գործարանի գործադիր տնօրեն Արա Գրիգորյանը: Միաժամանակ, նրա խոսքով, արտահանումը 2,6 մլն լիտրից ավելացել է մինչև 3,4 մլն լիտր, աճը` 32,8 տոկոս, տեղի վաճառքի ծավալը 1,06 մլրդ դրամից հասել է 1,5 մլրդ դրամի: Խոսելով գործերի ընթացիկ դրության մասին` ԵԿԳ ղեկավարը գոհունակությամբ նշել է վաճառքի հետևողական աճի տեմպերը: «Նոր ֆինանսական տարվա առաջին երկու ամիսներին (հուլիս-օգոստոս) վաճառքի ծավալը կազմել է 638 000 լիտր անցած ֆինանսական տարվա 240 000 լիտրի փոխարեն»,- ասել է նա: Պետք է նշել, որ 2011/2012 ֆինանսական տարում գործարանն արձանագրել է վաճառքի 33 տոկոս աճ անցած ֆինանսական տարվա ցուցանիշի համեմատ: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ ՌԴ մասնագետները երկաթուղու ջրալցված հատվածների մանրազնին հետազոտություն են իրականացնում Ներկայում իրականցվում է էլեկտրաենթակայանների չորացում, վերականգնվում է վնասված կայանների էլեկտրամատակարարումը |