Ամերիաբանկը Հայաստանի ամենախոշոր հարկատու բանկն է

Ամերիաբանկը Հայաստանի ամենախոշոր հարկատու բանկն է

PanARMENIAN.Net - Ամերիաբանկը վեցերորդ տարին անընդմեջ Հայաստանի ամենախոշոր հարկատու բանկն է: 2023-ի հունվար-դեկտեմբերի տվյալով Բանկը պետբյուջե է վճարել ընդհանուր 25.7 մլրդ դրամի հարկ:

‌Նշված ցուցանիշը նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածի համեմատ ավելացել է ավելի քան 3 անգամ: 2022թ.-ի արդյունքներով Ամերիաբանկը պետբյուջե էր վճարել 8.2 մլրդ դրամ:

ՊԵԿ-ի հրապարակած ՀՀ առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում Ամերիաբանկը զբաղեցնում է 7-րդ հորիզոնականը նախորդ տարվա 24-րդի փոխարեն:

‌‌Ամերիաբանկը ֆինանսական և տեխնոլոգիական առաջատար հաստատություն է, ՀՀ տնտեսական ոլորտի նշանակալի դերակատարներից մեկը, որի ակտիվները գերազանցում են 1 տրիլիոն ՀՀ դրամը: Ընթանալով թվայնացման ճանապարհով Բանկը ներդրել է մի շարք նորարար ծրագրեր ու հարթակներ և շարունակում է կատարելագործել դրանք ձևավորելով մարդու տարատեսակ կարիքների բավարարմանն ուղղված, դինամիկ զարգացող ֆինանսա-տեխնոլոգիական միջավայր:

Ամերիան առաջինը Հայաստանում ստեղծել է էկոհամակարգեր ՓՄՁ-ների և անհատների համար ապահովելով հասանելիություն բանկային և ոչ բանկային մի շարք ծառայությունների մեկ պատուհանի սկզբունքով Estate.ameriabank.am, Automarket.ameriabank.am, Business.ameriabank.am:

Լինելով հաճախորդամետ Ամերիան ձգտում է ժամանակակից թվային աշխարհում ապահովել սպասարկման բարձր որակ վստահելի և անվտանգ միջավայրում առաջարկելով կյանքի որակը բարելավելու ամբողջական լուծումներ:

Բանկը վերահսկվում է Կենտրոնական բանկի կողմից:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---