Կարեն Գրիգորյան. Էջմիածնում ժողովուրդն ավելի շատ Աստծուց է վախենում, քան ինչ-որ մեկի միջամտությունից13 սեպտեմբերի 2012 - 13:07 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 9-ին վերընտրված Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը հերքել է լուրերը, որ քաղաքապետի ընտրություններում թեկնածուների փոքր թիվը բացատրվում է «վախի մթնոլորտով», որը տիրում է քաղաքում: «Մեր քաղաքում ավելի շատ վախենում են Աստծուց, այլ ոչ թե ինչ-որ մեկի միջամտությունից»,- Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է նա: «Իսկ գուցե՞ պատճառն այն է, որ ես լավ եմ աշխատել»,- ասել է Գրիգորյանը լրագրողներին: Որպես իր խոսքերի ապացույց նա կոչ է արել համեմատել մինչև 2008-ի Էջմիածինը, երբ նա դարձել է քաղաքապետ, և այսօրվա քաղաքը: Գրիգորյանը նշել է, որ այս տարիներին հսկայական աշխատանք է կատարվել ճանապարհների ասֆալտապատման, փողոցների լուսավորության, բազմաբնակարան շենքերի վերանորոգման, ինչպես նաև աղբահանության խնդրի լուծման ուղղությամբ: Քաղաքապետն առաջարկել է լրագրողներին գնահատել սեպտեմբերի 9-ին կայացած ընտրությունները, բայց նշել, որ վերջնական ընտրությունը կատարում է ժողովուրդը: Նա նաև հավելել է, որ իր համար հաջորդ ընտրությունները սկսվում են նախորդի ավարտից հետո, և քաղաքապետի աշխատանքն իր համար չի սահմանափակվում ընտրություններից առաջ վերջին տարով: Ուշագրավ Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Ամենաընթերցվողը բաժնում | ՀԱՊԿ․ ՀՀ–ն շարունակում է լինել կառույցի լիիրավ անդամ Այնտեղ նաև ուշադրությունը հրավիրել են ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի այն պարզաբանմանը ԲՀԿ․ Անթույլատրելի է ներքաղաքական հարցերի, խնդիրների լուծումը տեսնել լուսաձայնային նռնակների մեջ Նշվում է, որ դա կբերի նոր փակուղու Տիգրան Ջրբաշյանը` միջազգային DevelopmentAid–ին. «Հիմնական ժողովրդագրական փոփոխությունների մեկնարկը տրված է» Ջրբաշյանն առանձնացրել է նաև զբաղվածության նորարարական ռազմավարության մշակման նախագիծը Evocabank-ը ներգրավել է 4 մլն դոլար responsAbility-ից Վարկային միջոցները կուղղվեն ՄՓՄՁ-ների ֆինանսավորմանը |