ԱՄՆ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՆ ԼԱՎ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒՆԵՆԱԼ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԵՏ, ՍԱԿԱՅՆ ՄԻԵՎՆՈՒՅՆ ԺԱՄՆԱՆԱԿ ՉԵՆ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ՓԱԿԵԼ ԱՉՔԵՐԸ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՌԱՋ

PanARMENIAN.Net - Սենատոր Ջորջ Ալլենը, մարտի 8-ին ելույթ ունենալով ԱՄՆ Սենատի եվրոպական հարցերով ենթահանձնաժողովի նիստում, հայտարարել է, որ Միացյալ Նահանգները ցանկանում են լավ հարաբերություններ ունենալ Թուրքիայի հետ, սակայն միեւնույն ժամանակ չեն պատրաստվում փակել աչքերը պատմության առաջ: Ալլենը հիշեցրել է Լեհաստան ներխուժելու նախօրեին Հիտլերի կողմից ասված հրեշավոր խոսքերը. «Ո՞վ է այսօր հիշում հայերի մասին»: Ամերիկայի Հայ դատի գործադիր տնօրեն Արամ Ամբարյանը, մեկնաբանելով սենատորի հայտարարությունը, նշել է, որ ԱՄՆ հայ համայնքը բարձր է գնահատում նրա ջանքերը Հայոց ցեղասպանությունը ճանաչելու գործում: Նիստին մասնակից որոշ փորձագետներ Ցեղասպանության ճանաչման դեմ են հանդես եկել, որը նրանց կարծիքով, կարող է հանգեցնել Թուրքիայի հետ հարաբերությունների վատթարացման:
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---