ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԸ ՉԻ ՆԱԽԱՏԵՍՈՒՄ ՀԱՆԴԻՊԵԼ ՉՃԱՆԱՉՎԱԾ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՀԵՏ

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Արկադի Ղուկասյանը, աշխատանքային այցով գտնվելով Մոսկվայում, չի նախատեսում հանդիպել չճանաչված հանրապետությունների ղեկավարների հետ, տեղեկացնում է ԼՂՀ նախագահի մամուլի ծառայությունը: Ինչպես տեղեկացրել է «Մեդիամաքս» գործակալությունը, մարտի 15-ին ռուսաստանյան ԶԼՄ-ները, վկայակոչելով Աբխազիայի նախագահ Սերգեյ Բագապշին, տեղեկատվություն են տարածել այն մասին, որ «մոտ օրերս կորոշվի չորս չճանաչված հանրապետությունների` Աբխազիայի, Լեռնային Ղարաբաղի, Մերձդնեստրի եւ Հարավային Օսիայի ղեկավարների հանդիպման ժամկետը»:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---