Մեկնարկել են հրամանատարաշտաբային զորավարժությունները![]() 1 հոկտեմբերի 2012 - 18:19 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԶՈւ մարտական պատրաստության պլանի համաձայն` հոկտեմբերի 1-ից մեկնարկել են մեկամսյա ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունները: Այս մասին PanARMENIAN.Net ին հայտնում են ՀՀ ՊՆ լրատվական ծառայությունից: Զորավարժությունների նպատակներն են ՀՀ ԶՈՒ ծավալման և մարտական կիրառման պլանների գործնական ստուգումը, ներգրավված ուժերի և միջոցների մարզումը, զորահավաքային խնդիրների կատարման ուղղությամբ ՀՀ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին, ՀՀ ԶՈւ ղեկավարման օղակներին և զորահավաքային ռեսուրսներին գործնական փորձի հաղորդումը, զորավարժություններին ընդգրկված ուժերի, միջոցների, զորահավաքային մարմինների և ռեսուրսների հնարավորությունների ուսումնասիրումը և ճշգրտումը, շտաբների գործողությունների ներդաշնակումը: Անցկացվող զորավարժությունները հնարավորություն կտան կատարելագործել պաշտպանության նախապատրաստման և վարման մարտական խնդիրների կատարման, զորքերի վերախմբավորման և փոխգործակցության գործնական հմտությունները, անձնակազմի դաշտային վարժվածության մակարդակը: Partner news Մի շարք ակտիվիստների, այնուամենայնից, հաջողվել է շենք ներխուժել, բայց ոստիկանները նրանց դուրս են բերել Համացանցում առավոտյան տեղեկություններ էին տարածվել, որ զոհված զինվորի ծնողները դին բերում են Երևան՝ Կառավարության դիմաց իրենց բողոքն արտահայտելու նպատակով Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում նախապատրաստվում են նյութեր Արտենիի գյուղապետ Գեղամ Խլղաթյանի խոսքով այս կարկուտը նախորդից շատ ավելի թույլ էր, բայց վնասներ պատճառել է Partner news |