ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ. ՀԱՅԱՍՏԱՆ-ՆԱՏՕ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԱՐԱԳ ԶԱՐԳԱՆՈՒՄ ԵՆ, ԻՆՉԸ ՇԱՏ ՕԳՏԱԿԱՐ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ

PanARMENIAN.Net - Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանն այսօր հանդիպել է Քաղաքականության եւ անվտանգության հարցերով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի օգնական, Դեսպան Գյունտեր Ալտենբերգի հետ, հաղորդում է ՀՀ ՊՆ-ն մամլո ծառայությունը: Հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը նկատել է, որ Հայաստանի հարաբերությունները ՆԱՏՕ-ի հետ արագ են զարգանում, ինչն, իր կարծիքով, շատ օգտակար է Հայաստանի համար: Զրուցակիցները անդրադարձել են ինչպես դաշինքի, այնպես էլ ՆԱՏՕ-ի անդամ չհանդիսացող երկրների եւ այլ միջազգային կազմակերպությունների հետ առկա հարաբերություններին: Հանդիպման ավարտին դեսպանը շնորհակալություն է հայտնել միջազգային ահաբեկչության դեմ Գործընկերության գործակցության ծրագրին Հայաստանի ակտիվ մասնակցության համար:


 Ուշագրավ
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---