«Սիվիլիթաս». Ոստիկանները հետևում են «Սիվիլիթասի» աշխատակիցներին![]() 10 հոկտեմբերի 2012 - 16:51 AMT PanARMENIAN.Net - «Սիվիլիթաս» հիմնադրամը այսօր հաղորդագրություն է տարածել, որտեղ պնդում են, թե ոստիկանները հետևում են իրենց: Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է.«Հայրենի իրավապահ համակարգը սկսել է առանձնակի ջանասիրությամբ «պաշտպանել» Սիվիլիթասի և նրա աշխատակիցների շահերը: Վերջին օրերին անհայտ անձինք մեծ հետաքրքրությամբ և «սրտացավությամբ» հետևում են Սիվիլիթասի աշխատակիցներին, թե ինչպես են նրանք ստորագրահավաք կազմակերպում փողոցներում՝ ընդդեմ քաղաքական հետապնդումների: Այդ անհայտ անձինք չեն խորշում անգամ հիմնադրամի աշխատակիցներին ուղեկցել մինչև տուն։ Մենք անընդունելի ենք համարում նման գործելաոճը: Այն որևէ կերպ չի տեղավորվում կառավարական որևէ օղակի պատասխանատվության շրջանակներում։ Եթե հարկային ճնշումներն ու որոշ լրատվամիջոցների անհիմն հրապարակումները ի վիճակի չեղան թուլացնել Սիվիլիթասի աշխատակիցների վճռականությունը, այս միջոցներն էլ են ապարդյուն լինելու։ Մեր գործունեությունը, ինչպես նախկինում, այնպես էլ այժմ առավելագույնս թափանցիկ և հրապարակային է, և ավելի լավ կլինի՝ իրավապահ և անվտանգության մարմինները զբաղվեն նաև պետության իրական անվտանգությանն առնչվող խնդիրներով»։ Partner news «Եթե այս հարցը չեք կարողանում լուծել, ինչպե՞ս պետք է իրականացնեք կառավարության ծրագիրը»,- հարցերց պատգամավորը Ծնողին հայտնել էին, որ այն հավաստագիրը, որով երեխան կարող էր անվճար բուժվել, այլևս պիտանի չէ «Խորին վշտակցություն և զորակցություն եմ հայտնում Ձեզ, զոհվածների ընտանիքներին և ԱՄՆ բարեկամ ժողովրդին»,,-ասված է ՀՀ նախագահի ցավակցական հեռագրում Իտալիայում արտադրված հատուկ ցանցը պաշտպանում է ոչ միայն կարկտահարությունից, այլ նաև ցրտահարությունից Partner news |