ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԲԵԼԳԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ ՆԱԽԱԳԱՀ ԳԵՐՄԱՆ ԴԵ ԿՐՈՈԻ ՀԵՏ

PanARMENIAN.Net - Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը հանդիպել է Բելգիայի Թագավորության Ներկայացուցիչների պալատի նախագահ Գերման դե Կրոոի հետ, տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը: Հանդիպման ընթացքում Վ.Օսկանյանը նշել է Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները` հիմնված փոխլրացման սկզբունքների վրա: Զրուցակիցները քննարկել են եվրոպական կառույցների հետ համագործակցության կոնկրետ ծրագրերի մշակման եւ իրականացման հարցը: Այդ կապակցությամբ կողմերը նշել են Հայաստանում ժողովրդավարության գործընթացի խորացման անհրաժեշտությունը բոլոր ուղղություններով: Զրուցակիցները քննարկել են նաեւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման, ինչպես նաեւ հայ-թուրքական հարաբերություններին առնչվող հարցերը:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---