ՎՐԱՍՏԱՆԸ ԹՈՒՅԼ ՉԻ ՏՎԵԼ ՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ԻՆՔՆԱԹԻՌԻ ԹՌԻՉՔԸ ՀԱՅԱՍՏԱՆ` ԻՐ ՕԴԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՈՎ 5 ապրիլի 2005 - 11:33 AMT PanARMENIAN.Net - Վրաստանը թույլ չի տվել ռուսաստանյան հեռա-ռադիոլակացիոն հայտնաբերման A-50 ինքնաթիռի թռիչքը Հայաստան իր օդային տարածքով: Այս մասին, ինչպես հաղորդում է Իտար-Տասս գործակալությունը, տեղեկացրել է ՌԴ ՌՕՈՒ գլխավոր շտաբի պետ գեներալ գնդապետ Բորիս Չելցովը: «A-50 ինքնաթիռը, որը ԱՊՀ ՌՕՈՒ այսօր սկսված հրամանատարական շտաբային մարզումների շրջանակներում Հայաստանի տարածքից պետք է լուծեր նշանակետերի հետախուզման եւ ինքնաթիռների կողմից նշանառման տակ վերցնելու խնդիրներ, դա անում է Հյուսիսկովկասյան տարածաշրջանի օդային տարածքում»,- տեղեկացրել է գեներալը: Նա նշել է, որ «զորավարժություններում ներգրավված են 56 ինքնաթիռ եւ մեկ ուղղաթիռ»: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Ամենաընթերցվողը բաժնում | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |