Արման Մելիքյանը դեռ չի որոշել` առաջադրել թեկնածությունը նախագահական ընտրություններին, թե ոչ

Արման Մելիքյանը դեռ չի որոշել` առաջադրել թեկնածությունը նախագահական ընտրություններին, թե ոչ

PanARMENIAN.Net - ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ առաջիկա ամսում կորոշի` առաջադրել իր թեկնածությունը նախագահական ընտրություններին, թե ոչ:

«Այս ամսվա մեջ ես կկայացնեմ վերջնական որոշում»,- նշեց Մելիքյանը:

Ըստ նրա, հայաստանյան հիմնական ընդդիմությունը տրոհվում է, ու սա կրում է շարունակական բնույթ:

«Ընդդիմությունը սպառել է իրեն, ու «Բարգավաճ Հայաստանին» ընդունում է որպես «ավագ եղբոր»: Այս պարագայում, գործող իշխանությունը, որն ամենայն հավանականությամբ կառաջադրի Սերժ Սարգսյանի թեկնածությունը, լավագույն դիրքում է գտնվում»,- ասաց նա:

Մելիքյանը կարծում է, որ գործող իշխանության վերնախավի կողմից կատարած կադրային ջարդը երկրում չի փոխում ոչինչ: Իսկ նախագահական ընտրությունների հետ կապված նա ասաց հետևյալը. «Նախ պետք է լինի արդար ընտրություն, որը ցավոք սրտի մինչ օրս մեր երկրում չի եղել: Բացի այդ էլ, գործող իշխանությունը պետք է ունենա արժանի հակառակորդ»:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---