Քաղաքաշինության նախկին նախարարին հարցաքննել են![]() 15 հոկտեմբերի 2012 - 18:01 AMT PanARMENIAN.Net - Քաղաքաշինության նախկին նախարար Վարդան Վարդանյանը հրավիրվել է ոստիկանություն հարցաքննության` որպես վկա քննչական գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում: PanARMENIAN.Net –ի թղթակցի հետ զրույցում տեղեկությունը հաստատեցին Ոստիկանության լրատվական ծառայությունից: Վարդան Վարդանյանը հարցաքննվել է ազգային գրադարանի հիմնանորոգման աշխատանքներում չարաշահումների առիթով հարուցված քրեական գործի շրջանակում: Հիշեցնենք, որ Գխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում 2012թ. սեպտեմբերի 25-ին հարուցվել էր քրեական գործ` Հայաստանի ազգային գրադարանի հիմնանորոգման աշխատանքների ընթացքում յուրացման եղանակով առանձնապես խոշոր չափերի գույք յուրացնելու, պաշտոնեական և առևտրային կազմակերպության ծառայողի կողմից լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքերի առթիվ: Partner news Մի շարք ակտիվիստների, այնուամենայնից, հաջողվել է շենք ներխուժել, բայց ոստիկանները նրանց դուրս են բերել Համացանցում առավոտյան տեղեկություններ էին տարածվել, որ զոհված զինվորի ծնողները դին բերում են Երևան՝ Կառավարության դիմաց իրենց բողոքն արտահայտելու նպատակով Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում նախապատրաստվում են նյութեր Արտենիի գյուղապետ Գեղամ Խլղաթյանի խոսքով այս կարկուտը նախորդից շատ ավելի թույլ էր, բայց վնասներ պատճառել է Partner news |