Կառավարությունը որոշել է նվազեցնել «Մեծամորէներգաատոմի» կանոնադրական կապիտալը

Կառավարությունը որոշել է նվազեցնել «Մեծամորէներգաատոմի» կանոնադրական կապիտալը

PanARMENIAN.Net - Հիմք ընդունելով «Մեծամորէներգաատոմ» ՓԲԸ 2011 թ. ֆինանսական արդյունքը (ընկերությունն ինչպես 2010, այնպես էլ 2011 թ. ընթացքում տնտեսական գործունեություն չի իրականացրել և արտադրանքի իրացումից հասույթ չի ունեցել)` կառավարությունը հոկտեմբերի 18-ի նիստում թույլատրել է բաժնետոմսերի անվանական արժեքի փոքրացման միջոցով ընկերության կանոնադրական կապիտալի նվազեցումը` այն համապատասխանեցնելով 2011 թ. տարեվերջի դրությամբ ընկերության զուտ ակտիվների արժեքին։ Ընկերության ակտիվները նվազել են մինչև 32 մլն դրամ:

Կառավարությունը նվազեցրել է կանոնադրական կապիտալը, որը մինչ այդ կազմում էր 60 մլն դրամ:

«Մեծամորէներգաատոմ» ՓԲԸ-ն ստեղծվել է 2010թ. որպես Հայաստանում նոր միջուկային էներգաբլոկի շինարարության պատվիրատու: Ընկերության հիմնադիրներն են ՀՀ կառավարությունն ի դեմս էներգետիկայի նախարարության և ռուսական «Ատոմստրոյէքսպորտ» ՓԲԸ-ն:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---