Աննանը քննադատել է ԱՄՆ փոխնախագահի թեկնածուի` սիրիական հարցի վերաբերյալ հայտարարությունները![]() 22 հոկտեմբերի 2012 - 21:59 AMT PanARMENIAN.Net - Սիրիայի հարցով ՄԱԿ-ի և ԱՊԼ-ի նախկին ներկայացուցիչ Քոֆի Աննանը, քննադատել է ԱՄՆ փոխնախագահի հանրապետական թեկնածու Փոլ Ռայանի` սիրաիական հարցի վերաբերյալ հայտարարությունները և դրանք կոչել խնդրի սրմանը նպաստող գործոններ: Ընդգծելով, որ Սիրիայում ստեղծվել է ավելի բարդ իրավիճակ, քանի Լիբիայում` Աննանը նշել է, որ Ռայանն էապես սխալվում է և Սիրիայում ռազմական միջամտություն կատարելը միայն կվատացնի իրավիճակը: Հոկտեմբերի 11-ին կայացած բանավեճի ընթացքում Ռայանը նշել էր, որ ԱՄՆ-ն չպետք է սպասի հրադադարի վերաբերյալ պայմանավորվածությանը, քանի որ դա հնարավորություն կտա Ասադին ճնշել իր ժողովրդին: Այս մասին հաղորդում է IRIB World Service-ի ռուսական ծառայությունը: Partner news Նա նշել է Ստամբուլի եզակի կարգավիճակը, որպես «մշակույթների ու կրոնների խաղաղ գոյակցության» քաղաքի Հակավարկանիշը գլխավորում են Միխայիլ Գորբաչովը՝ նրան չի «սիրում» հարցվածների 66 տոկոսը և Բորիս Ելցինը (64 տոկոս) Այդ օրինագծին կողմ է քվեարկել կոմիտեի 15 անդամ, երեքը դեմ են հանդես եկել Ըստ առկա տեղեկությունների, Մերաբիշվիլին մեղադրվում է երեք հոդվածներով Partner news |