«168 ժամ». Հնարավոր է՝ Լիբանանի հայերը ներքաշվեն արյունահեղության մեջ

«168 ժամ». Հնարավոր է՝ Լիբանանի հայերը ներքաշվեն  արյունահեղության մեջ

PanARMENIAN.Net - «168 ժամ»-ը գրում է, որ Լիբանանում ՀՀ նախկին դեսպան Արման Նավասարդյանը՝ խոսելով Լիբանանում տեղի ունեցած բախումների և սպանությունների մասին, կարծիք է հայտնել, որ եթե լիբանանյան Հըզբոլլահը ակտիվացնի իր գործունեությունը, որպես շիիզմի մարտական ջոկատ, միջհամայնքային հարաբերությունները երկրում կարող են միանգամից սրվել, և այդ դեպքում կբախվեն ոչ միայն ալավիներն ու սուննիները, ինչպես հիմա է: «Իրար դեմ դուրս կգան շիաներն ու սուննիները, քրիստոնյաներն ու մուսուլմանները: Իսկ դա արդեն քաղաքացիական պատերազմ է»,- նշել է նա:

Հարցին, թե Լիբանանի հայերն այդ դեպքում ևս կներքաշվե՞ն արյունահեղության մեջ, Ա. Նավասարդյանը պատասխանել է. «Այո: Ընդ որում, դա կլինի ավելի վտանգավոր, քան լիբանանյան 17-ամյա քաղաքացիական պատերազմի ժամանակ էր, որի ընթացքում հայ համայնքը կարողացավ պահել իր չեզոքությունը և համեմատաբար քիչ տուժեց»:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---