Գարեգին Բ-ն բարձր է գնահատում Մայր Աթոռի և ՄԱԿ-ի միջև ձևավորված համագործակցությունը![]() 24 հոկտեմբերի 2012 - 18:25 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 24-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ծայրագույն պատրիարք և Ամենայն հայոց կաթողիկոսն ընդունեց Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, Միացյալ ազգերի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Դաֆինա Գերչևային: Հանդիպմանը կաթողիկոսը, հրաժեշտ տալով առաքելությունը Հայաստանում ավարտող Գերչևային, իր գնահատանքը հայտնեց նրան` պաշտոնավարման տարիներին Հայաստանի ժողովրդին մատուցված օգտաշատ ծառայությունների համար` հաջողություններ մաղթելով հետագա գործունեության մեջ: Վեհափառ հայրապետը նաև բարձր գնահատեց ՄԱԿ-ի տարբեր կառույցների կողմից երկրի զարգացմանն ուղղված զանազան ծրագրերը, ինչպեսև Մայր Աթոռի հետ ձևավորված համագործակցությունը: Նորին սրբությունը, շնորհավորելով ՄԱԿ-ի օրվա կապակցությամբ, մաղթեց, որ ՄԱԿ-ի բոլոր ծառայություններն արդյունավոր լինեն և նպաստեն մարդկության խաղաղ ու ապահով կյանքին: Հանդիպմանը անդրադարձ եղավ նաև Սիրիայի ժողովրդին օգնություն ցուցաբերելու խնդրին և այդ ուղղությամբ ՄԱԿ-ի կառույցների և Մայր Աթոռի կողմից ձեռնարկվող քայլերին: Partner news Երևանի Խանջյան, Ալեք Մանուկյան, Տիգրան Մեծ փողոցներում այսօր դարձյալ խցանումներ են, որ արդեն մի քանի ժամ են տևում 2006 թվականի հունիսի 15-ին ընդունվել են «ՀՀ դրոշի մասին» և «ՀՀ զինանշանի մասին» օրենքները Ռիման արդեն մի քանի ամիս է` ապրում է ՍՕՍ մանկական գյուղում «Ծայրամասերից մարդիկ հասնում են կենտրոնո ու մնում շվարած, այդպես չի լինում»,-ասաց քանդակագործ Partner news |