Պաշտպանության Բանակի շտաբի նոր պետի թեկնածուն արդեն հայտնի է![]() 26 հոկտեմբերի 2012 - 14:18 AMT PanARMENIAN.Net - ԼՂՀ Պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը երեկ Երևանից Արցախ մեկնած լրագրողներին հայտնել է, որ Պաշտպանության Բանակի շտաբի նոր պետի թեկնածուն արդեն հայտնի է: «Նոր թեկնածուն հայտնի է: Նա արդեն հանձնել է բոլոր քննություններն ու անցել հարցազրույցները»: Թեկնածուի ով լինելու մասին, հրամանատարի խոսքով, կիմանանք միայն երկրի գերագույն հրամանատարի՝ նախագահի համապատասխան հայտարարությունից հետո: Մովսես Հակոբյանն ավելացրեց, որ լրագրողները նրան լավ ճանաչում են: Հիշեցնենք, որ շտաբի նախկին պետը՝ գեներալ-մայոր Լյովա Մնացականյանը, նշանակվել է Հայաստանի ԶՈՒ Գլխավոր շտաբի պետի տեղակալ: Այդ պաշտոնից հեռացվել էր Արշալույս Փայտյանը: Partner news Արամ Գրիգորյան. Մենք պահանջելու ենք ՀԾԿՀ-ի ղեկավարի հրաժարականը Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հարակից տարածքում տեղադրված բիոզուգարանը գործում է, իսկ Տաթևում տեխնիկական պատճառով այն չի շահագործվում Նախարարը կոչ արեց իշխանության ներկայացուցիչներին, հետևելով ստեղծված ավանդույթին, կիսել այդ տոնը դպրոցականների հետ Ընտանիքի հայրը վարչապետին խոստացել է, որ եթե կառավարության ղեկավարն իրեն օգնի տան հարցում, ապա անպայման կունենա նաև իր 12-րդ զավակին Partner news |