Դավիթ Նալբանդյանը ATP վարկանիշում 635 միավորով շարունակում է զբաղեցնել 77-րդ տեղը![]() 29 հոկտեմբերի 2012 - 10:39 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 29-ին ATP-ն հրապարակել է աշխարհի ուժեղագույն թենիսիստների հերթական վարկանիշային ցուցակը: Արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը 635 միավորով շարունակում է զբաղեցնել 77-րդ տեղը: Աշխարհի լավագույն թենիսիստների ցուցակը 12315 միավորով գլխավորում է շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը: Նա Բազելի մրցաշարում 6:4, 6:7, 7:6 հաշվով զիջել է աշխարհի 8-րդ ռակետ Խուան Մարտին Դել Պոտրոյին (Արգենտինա), ով ունի 3990 միավոր: 2-րդ տեղում սերբ Նովակ Ջոկովիչն է 11970 միավորով, երրորդ տեղում` անգլիացի Էնդի Մարեյը (7690 միավոր): Դավիթ Նալբանդյանը կմասնակցի Copa Peugeot մրցաշարին, որը տեղի կունենա Բուենոս Այրեսում դեկտեմբերի 6-9-ը: ![]() ![]() Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |