ԱԺ արտահերթը չի կայացել․ ՔՊ-ն չի ներկայացել17 հունիսի 2024 - 19:11 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովի «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների կողմից նախաձեռնած արտահերթ նիստը չի կայացել։ Նիստին չեն ներկայացել իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները։ Գրանցվել է 34 պատգամավոր, քվորում չի ապահովվել: Նիստը կայանալու համար անհրաժեշտ է 54 պատգամավորի ներկայություն: Նիստի օրակարգում էր «Կառավարության հրաժարականի և նոր կառավարություն ձևավորելու անհրաժեշտության մասին» ԱԺ ուղերձի նախագիծը։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն ավելի վաղ հայտարարել էր, որ ՔՊ-ն նիստին չի մասնակցելու՝ նշելով, որ ընդդիմության օրակարգը կեղծ է և չի համապատասխանում ՀՀ պետական շահերից բխող օրակարգերին։ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանն իր աջակիցներին կոչ էր արել նիստի ժամին հավաքվել Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում։ Հունիսի 12-ի երեկոյան Ազգային ժողովի մոտ վարչապետի հրաժարականը պահանջող «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցների և ոստիկանների միջև բախումներ են տեղի ունեցել, ոստիկանությունը լուսաձայնային նռնակներ է կիրառել։ Վնասվածք է ստացել 101 մարդ, այդ թվում՝ ոստիկաններ։ Ըստ Քննչական կոմիտեի՝ Բաղրամյան և Դեմիրճյան փողոցների խաչմերուկում «զանգվածային անկարգություններ կազմակերպելու և իրականացնելու դեպքի առթիվ քրվարույթ է նախաձեռնվել»։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը խորհրդարանի մոտ տեղի ունեցածը որակել է «հարձակում Ազգային ժողովի, ժողովրդավարության և Հայաստանի ինքնիշխանության, անկախության վրա և անճարության դրսևորում»։ Բագրատ սրբազանն, իր հերթին, ոստիկանական գործողությունները որակել է «ահաբեկչություն» խաղաղ հավաքի մասնակիցների, ինչպես նաև ԱԺ հարևանությամբ գտնվող այգում եղած քաղաքացիների նկատմամբ։ Ուշագրավ «Մենք հիմա մտնում ենք այս գործընթացի իրականացման փուլ»,–ասել է նա Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա | Տասմագամբետով. ՀՀ-ն ՀԱՊԿ-ի իրավահավասար գործընկերն է` պատրաստ ենք երկխոսության Նա հավելել է, որ կազմակերպությունը պատրաստ է Երևանի հետ երկխոսության ՔԿ․ Իշխանությունը զավթելու փորձ է եղել՝ մասնակիցները պատրաստվել են ՌԴ-ում, 3 ձերբակալված կա 4–ի հանդեպ հետախուզում է հայտարարվել Երևանի կենդանաբանական այգին ընդլայնվույմ է Առաջին հերթին լուծվելու է կենդանիների պահպանման պայմանների խնդիրը Փաշինյան. Եթե տեսնենք ԵՄ լիիրավ անդամ դառնալու իրատեսական հնարավորություն, պահը բաց չենք թողնի Այդ առումով, նա կարևորել է Վրաստան–ԵՄ և Թուրքիա–ԵՄ հարաբերությունները |